ՌԴ դեսպանատուն․ ԶԱԷԿ-ի գնդակոծությունը սպառնում է Եվրոպայի միջուկային անվտանգությանը

326

Զապորոժյան ԱԷԿ-ի գնդակոծությունը Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրական սպառնալիք է ոչ միայն այդ հանրապետության, այլև Եվրոպայի միջուկային անվտանգւթյան նկատմամբ։

Այդ մասին ասվում է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը ռուսաստանյան դիվանագիտական ներկյացուցչության Telegram-ալիքում։

«Ուշադրություն ենք դարձրել տեղական լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվությանը՝ Զապորոժյան ԱԷԿ-ի իրավիճակի պատասխանատվությունը մեր երկրին վերագրելու նպատակով։  Անհիմն կերպով պնդում է արվում, թե ռուսաստանցի զինվորականները հրետակոծել են ատոմակայանի տարածքը։ Իրականում վիճակը ճիշտ հակառակն է»,- նշել են ռուսաստանցի դիվանագետները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՃապոնիան և ՄԱԿ-ը մտահոգված են ՉԺՀ-ի զորավարժությունների կապակցությամբ
Հաջորդ հոդվածըՉնայած հարաբերական կայունությանը՝ լարվածությունը պահպանվում է․ ՊԲ