Կիևին մահացու զենք մատակարարելը Բեռլինի համար կարմիր գիծ է

352

Գերմանիան մահացու զենք է մատակարարում Ուկրաինային, ինչը կիրառվում է ոչ միայն ռուսաստանյան զինվորականների, այլև խաղաղ բնակչության դեմ, դա կարմիր գիծ է Բեռլինի համար, «Известия» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԳԴՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը։

«Ուկրաինական ռեժիմին գերմանական արտադրության մահացու զենքի մատակարարման փաստն ինքնին, որն օգտագործվում է ոչ միայն ռուսաստանցի զինծառայողների, այլև Դոնբասի խաղաղ բնակչության դեմ, այն կարմիր գիծն է, որը գերմանական իշխանությունները չպետք է խախտեին»,- հայտարարել է դեսպանը։

Նեչաևը նշել է, որ Բեռլինից Կիևին զենքի մատակարարումն այն ճանապարհն է, որը երկարաձգում է հակամարտությունն ու մեծացնում զոհերի թիվը, և շատերն են Գերմանիայում դա հասկանում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին
Հաջորդ հոդվածըՌԴ-ն պահանջելու է կիևյան ռեժիմի տոտալ կապիտուլյացիա