‘ՌԴ դեսպանին՝ Գյումրու սպանության կապակցությամբ ընդունել են ՀՀ ԱԳՆ–ում’

1505

Հունվարի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպմանը երկուստեք խորը մտահոգություն է հայտնվել` հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ: Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնել է իր ցավակցությունը և նշել է, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը: 

Նախորդ հոդվածը‘«Ատլետիկո»-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ակումբի ղեկավարներին չի խնդրել ազատել աշխատանքից գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին:’
Հաջորդ հոդվածը‘Չեխիայի ԱԳ նախարար. «Իսլամական պետությունը» իրական վտանգ է սպառնում Եվրոպային’