‘ՌԴ դեսպանություն. Հայաստանցիների բողոքը «պատվիրված է եւ օգտագործվում է նեղ քաղաքական նպատակներով»’

1277

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ափսոսանք է հայտնում, որ հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած, 18 մարդու կյանք խլած ավտովթարը «առանձին անձանց կողմից օգտագործվում է հակառուսաստանյան կրքեր բորբոքելու նպատակով»:

«Միանգամայն անտեղին ենք համարում այն գործողությունները, որոնք ուղղված են մեծ մարդկային ողբերգությունը նեղ քաղաքական նպատակներով օգտագործելուն եւ հայ-ռուսական հարաբերությունները վտանգելուն: Պատվիրված քաղաքականացված գնահատականները անընդունելի են: Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ողբերգությունը ազգային պատկանելություն չունի, այն կքննվի համակողմանիորեն, մանրամասն, անաչառ եւ առանց զգացմունքների», — ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության՝ ասվում է ՌԴ դեսպանության տարարծած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանում բողոքի ալիք է առաջացրել ռուսաստանյան ԶԼՄ-ներում տռարածված տեղեկատվությունն այն մասին, որ հուլիսի 13-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ենթադրյալ մեղավոր Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի խալաթով: Մինչ այդ նրան դեղերի միջոցով հանել են արհեստական կոմայից: Հայաստանցիներին վրդովվեցրել է նաեւ այն հանգամանքը, որ ռուսաստանյան ԶԼՄ-ներում դեպքը լուսաբանելիս, հիմնականում շեշտվում է բեռնատարի վարորդի ազգությունը:  

Նախորդ հոդվածը‘Դավութօղլու. Թուրքիան որեւէ մեկին իր տարածքից մեկ քար անգամ չի տա’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Վարդան Ղուկասյանը օգտվում է անպատժելիության մթնոլորտից’