ՌԴ դեսպան․ Սլովակիայի տարածքում մինչև 3 հազար ՆԱՏՕ-ական զինվոր կարող է լինել

253

Սլովակիայի տարածքում 3 հազարի կարգի ՆԱՏՕ-ական զինվորականներ կարող են լինել։

Այդ մասին հայտարարել է Բրատիսլավայում ՌԴ դեսպան Իգոր Բրատչիկովը «Известия» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի։

«Սլովակիայի իշխանությունների որոշմամբ՝ երկրի տարածքում միաժամանակ կարող է գտնվել ՆԱՏՕ-ի մինչև 3 հազար զինծառայող։ Նրանց ներկայությամբ անցկացվում է ռազմական օբյեկտների արդիականացումը, նրանց վարժեցումը սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր տեսակներին»,- հայտարարել է դեսպանը։

Բրատչիկովը նշել է, որ Սլովակիայի ներկայիս ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է մեծացնել ՆԱՏՕ-ի զորախմբի ներկայությունը իր երկրում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎրաստանից թույլտվություն են խնդրել սկսել թռիչքներն այդ երկիր
Հաջորդ հոդվածըՊետդումայում պատմել են Լուկաշենկոյի առողջական վիճակի մասին