ՌԴ դեսպան․ Վաշինգտոնը Կիևին մղում է զանգվածային սպանությունների

355

Միացյալ Նահանգների կողմից զենքի շարունակվող մատակարարումներն Ուկրաինային սոսկ ավելի են ձգում հակամարտության զսպանակը և մեծացնում  էսկալացիայի սպառնալիքը՝ անկանխատեսելի հետևանքներով։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին։

«Սակայն Վաշինգտոնի իշխող շրջանակները, Ռուսաստանը թուլացնելու մտքից կուրացած, առաջվա պես ընդունակ չեն սթափ գնահատել իրենց քայլերի վտանգավորությունն ամբողջությամբ»,- հավելել է դեսպանը։

«Ըստ էության՝ իր սադրիչ քայլերով Վաշինգտոնը Կիևի ռեժիմին մղում է խաղաղ բնակչության զանգվածային սպանության։ Ի հավելումն այս ամենի՝ այստեղ  խրախուսում են ԱՄՆ-ից վարձկանների շարունակվող մեկնումն Ուկրաինա։ Նման պահվածքը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում երկու խոշորագույն միջուկային տերությունների հարաբերություններում»,- հավելել է դիվանագետը։

Փոխանցում է  tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՀԿ․ Կապիկի ծաղկի 3,4 հազար դեպք է հայտնաբերվել 50 երկրներում
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել երրորդ համաշխարհայինի