‘ՌԴ դեսպան. Հայաստանը միշտ Ռուսաստանի հետ է, Ռուսաստանը` Հայաստանի’

802

Մաքսային միությանը անդամակցելու ուղղությամբ Հայաստանում տարվող աշխատանքների արագությունն անգամ մասնագետներին է զարմացնում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Գյումրիում այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

«Ինձ միշտ զարմացնում է, երբ ինձ հարցնում են, թե ինչու Հայաստանը վերջին պահին 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը: Ի՞նչ շրջադարձ: Հայաստանը միշտ Ռուսաստանի հետ է, Ռուսաստանը` Հայաստանի, և մենք միշտ մեկ ուղղությամբ ենք գնացել: Ուստի 180 աստիճանով շրջվելու մասին խոսք անգամ լինել չի կարող», — նշել է դեսպանը:

Վոլինկինի համոզմամբ` Հայաստանը Մաքսային միությանն անդամակցությունից միանշանակորեն շահելու է:

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչը երկրի նախկին նախագահների հետ կքննարկի Մայդանում ստեղծված վիճակը’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սա գաղտնի գործարք է` ժողովրդի թիկունքում’