‘ՌԴ դեսպան. ՄՄ-ում բոլորը իրենց ինքնիշխանության որոշակի մասը զիջում են’

761

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի խոսքով`անդամակցելով Մաքսային միությանը՝ Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը:  Նման հայտարարություն Վոլինկինն արեց այսօր «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դեսպանը հավելեց, որ իրենց ինքնիշխանության որոշակի մասը զիջում են նաև Մաքսային միության այլ անդամները՝ ներառյալ Ռուսաստանը:

Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Երևանում բարձրաձայնվող մտահգություններին, թե անդամակցելով Մաքսայաին միությանը՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը, և այդպիսով պարզապես վերստեղծվում է Խորհրդայաին Միությունը, դեսպանը պատասխանեց.  «Իսկ մի՞թե Եվրամիության անդամ երկրները չզոհաբերեցին իրենց ինքնիշխանության մի մասը, երբ միավորվում էին: Այդ երկրների մի մասն անգամ զոհաբերեց իրենց արդյունաբերության, գյուղատնտեսության որոշակի հատվածը: Ի դեպ, Մաքսային միությունը նման զոհողություններ չի պահանջում: Դեռ ավելին՝ Հայաստանի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը լրացուցիչ խթան կստանան զարգացման ու եվրասիական շուկայի յուրացման համար»:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Սուտ՝ «Արմնյուզից» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ստեղծվել է ՀՀ Փաստաբանների պալատին կից երիտասարդական խորհուրդ’