ՌԴ ԴԽ․ Երևանը և Բաքուն զինադադար են կնքել Ռուսաստանի շնորհիվ

370

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հաջողվել է զինադադար հաստատել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցությունից և ռուսաստանյան ԱԳՆ-ի աշխատանքից հետո։

Այդ երկու երկրների սահմանին ծավալուն աշխատանք է սպասվում, քանի որ Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին, РИА Новости-ի հետ զրույցում երեքշաբթի հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։

«Հարկավոր էր դադարեցնել լարվածությունը, նորմալ մթնոլորտ ստեղծել սահմանային գոտում, արդյունքում՝ հաջողվեց հասնել նրան, որ ժամը 9։00–ի դրությամբ զինադադար հայտարարվեց»,- ասել է Կարասինը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎիրավորվել է քաղաքացիական երեք անձ. մեկի վիճակը գնահատվում է ծանր․ ԱՆ
Հաջորդ հոդվածըԱնկարան Կիևից բացատրություն է պահանջել