‘ՌԴ զորամասի սպան Շիրակի մարզում մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին’

943

Այսօր՝ օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Շիրակի մարզի Կապս գյուղի բնակիչ, 30-ամյա Վաղինակ Գևորրգյանը, վարելով Mercedes մակնիշի 06 ԼՍ 108 համարանիշի ավտոմեքենան, Ախուրյանի վարչական շրջանի Մարմաշեն գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Արտյոմ Մկրտչյանին:

 Ինչպես հայտնում է shamshyan.comը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուտի չի դիմել:

 Վ. Գևորգյանը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ Զինված ուժերում, փաստի առթիվ քննությունը վարելու է ՌԴ զինվորական դատախազությունը:

Նախորդ հոդվածը‘Կոմիտասի 5 հասցեում իրավիճակը շարունակում է լարված մնալ’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես է այլանդակվել Ծածկած շուկան (տեսանյութ)’