ՌԴ ԶՈՒ․ Զորակոչի երկրորդ ալիք անցկացնելու ծրագիր չկա

185

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը զորակոչի երկրորդ ալիք անցկացնելու ծրագրեր չունի, քանի որ կամավորները և արդեն զորակոչված քաղաքացիները լրիվ բավարար են առաջադրված խնդիրները կատարելու համար, հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպական-զորակոչային գլխավոր վարչության պետ, փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին։

«Բոլորիդ ուզում եմ հավաստիացնել, որ գլխավոր շտաբի ծրագրերում զորակոչի երկրորդ ալիք չկա։ Նրանք, ովքեր արդեն զորակոչվել են, ու նաև այն քաղաքացիները, ովքեր կամավորագրվել են, լրիվ բավարար են առաջադրված խնդիրները կատարելու համար»,- ասել է նա գարնանային զորակոչին նվիրված ճեպազրույցի ընթացքում։

ՌԴ-ում այս տարի գարնանային զորակոչը կանցկացվի ապրիլի 1-ից հուլիսի 15-ը, բանակ կզորակոչվի 18-27 տարեկան 147 հազար ռուսաստանցի։ Ընդ որում՝ առաջին անգամ զորակոչիկները կծանուցվեն նաև էլեկտրոնային տարբերակով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանցի զբոսաշրջիկների կեցության ժամկետները չեն երկարացվում
Հաջորդ հոդվածըՄեծ ժյուրին քվեարկել է Թրամփին մեղադրանք ներկայացնելու օգտին