‘ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբ. Ռուսաստանը կատարելագործում է հակաօդային պաշտպանության համակարգերը Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի հետ’

992

Աֆղանստանից անվտանգությանն աջակցման ուժերի դուրս բերման առնչությամբ ահաբեկչության վտանգի մեծացման պայմաններում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 2014 թվականին առաջնահերթ ուշադրություն է հատկացրել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ հարաբերություններին, հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ,  բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:

Նրա հավաստմամբ, այդ աշխատանքի նպատակը տարածաշրջանում ռազմական անվտանգությանը սպառնալիքի չեզոքացումն է: Նրա խոսքով, ձևավորվում և կատարելագործվում են հակաօդային պաշտպանության համակարգերը Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի հետ: «Աբխազիայի, Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Հարավային Օսիայի հետ երկարաժամկետ համաձայնագրերի շրջանակում ամրապնդվում է նրանց տարածքներում տեղակայված ռուսական ռազմակայանների ներուժը», — ընդգծել է նա: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 15-ին՝ ԱԺ արտահերթ նիստ’
Հաջորդ հոդվածը‘Երևանում բերման են ենթարկել չինուհիների, ովքեր զբաղվել են մերսմամբ, և` ոչ միայն’