‘ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2014 թ. հունվար-հունիս ամիսներին ավելացել են 4,1%-ով’

938

ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2014 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 4,1%-ով՝ կազմելով 984.2 մլն խ.մ, ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հաղորդագրության մեջ:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 949.8 մլն խ.մ, ինչը 1,7%- ով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ 14,2%- ով ավելացել են էներգետիկայի ոլորտի կողմից սպառման ծավալները՝ կազմելով 220.5 մլն խ.մ: 6,6%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների և 3,9%- ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 220.6 մլն խ.մ և 101.5 մլն խ.մ: 2014 թվականի առաջին կիսամյակում 16,4%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի և 2,2%-ով բնակչության կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 113.2 մլն խ.մ և 294 մլն խ.մ:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո.«Չէի կարծում, որ Ֆաբրեգասը կհեռանա «Բարսելանա»-ից»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման դեպքեր’