ՌԴ-ի հարցով տրիբունալի ստեղծման ցանկացած փորձ ձախողվելու է

319

Եվրախորհրդարանի և ԵՄ այլ ինստիտուտների ցանակացած փորձ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն շրջանցելով՝ ինչ-որ տրիբունալ ստեղծելու Ռուսաստանի դեմ, դատապարտված է ձախողման։

Այդ մասին  ասվում է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության՝ հինգշաբթի տարածված մեկնաբանություններում՝ Եվրախորհրդարանի կողմից «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների վերաբերյալ տրիբունալ ստեղծելու» մասին բանաձև ընդունելու առթիվ։

«Հարկ է հիշեցնել եվրապատգամավորներին, որ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ նրա անդամ պետությունները, իրավազոր չեն միջազգային դատարան ստեղծելու՝ միջազգային իրավունքով անձեռնմխելիությամբ օժտված երրորդ երկրների առաջնորդների քրեական հետապնդման նպատակով։ Նման լիազորություն ունի բացառապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը հիմնական պատասխանատվությունն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության պաշտպանության հարցում։ ԵՄ-ի փորձերը՝ միջազգային տրիբունալ ստեղծել՝ շրջանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ն, դատապարտված են ձախողման։ Եվ Բրյուսելում դա հրաշալի հասկանում են, սակայն ջանասիրաբար լռության են մատնում»,- ասվում է մշտական ներկայացուցչության մեկնաբանության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիևին Մոսկվայի ակտիվները տալը կվարկաբեկի ԱՄՆ ֆինանսական համակարգը
Հաջորդ հոդվածըԶախարովա․ Ահաբեկիչները, Կիևի ռեժիմի համեմատ, «անմեղ մանուկներ են»