ՌԴ-ի օդային տարածքը մինչև 2029 թ․փակ կլինի դեպի Եվրոպա չվերթերի համար

219

Օդային նավարկության անվտանգության եվրոպական կազմակերպության (Եվրակոնտրոլ) կարծիքով՝  Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքները մինչև 2029 թ․ փակ կլինեն դեպի Եվրոպա թռիչքների համար, հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Ներկայումս մենք ենթադրում ենք, որ Ուկարինայի և Ռուսաստանի օդային տարածքները փակ կլինեն մինչև պլանավորման հորիզոնի ավարտը (2029 թ․)»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կազմակերպությունը նշում է, որ  Ասիայի կողմից Հյուսիսային Եվրոպայով թռիչքների քանակը պակասել է, քանի որ ստիպված են եղել «երթուղիները վերաուղղորդել Հարավարևմտյան երկրներով»։

Եվրակոնտրոլը նաև ընդգծել է, որ ավիափոխադրումների ոլորտը շարունակում է վերականգնվել կորոնավիրուսի համավարակից հետո։

Ուկրաինայում անցյալ տարվա փետրվարի 24-ից սկսած «հատուկ ռազմական գործողությունից» հետո Արևմուտքի շատ երկրներ իրենց օդային տարածքները փակեցին ռուսաստանյան օդանավերի համար։ Ի պատասխան՝ Ռուսաստանը հայելային միջոցներ ձեռք առավ և արգելեց իր օդային տարածքով թռիչքները աշխարհի 36 երկրների ավիաընկերությունների, այդ թվում՝ ԵՄ-ի և Կանադայի համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍպերցյանը՝ «Բայերի», «Ֆրայբուրգի», «Բորուսիայի» և «Ինտերի» ուշադրության կենտրոնում
Հաջորդ հոդվածը«Հատուկ ռազմական գործողության» գոտում զոհվել է ռուսաստանցի նախկին նախարարի որդին