ՌԴ խաղաղապահները ռեզերվային ուժեր են առաջ քաշել Փառուխում

3327

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի «Տելեգրամ»-ի ալիքը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Փառուխում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը որոշում է կայացրել ռեզերվային ուժեր առաջ քաշել։

«Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ բնակավայրի հատվածում անցել են կողմերի միջև շփման գիծը՝ խախտելով եռակողմ հայտարարության 1-ին կետը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը որոշում է կայացրել ռեզերվային ուժեր առաջ քաշել  Ադրբեջանի զորքերի հետագա առաջխաղացումը կասեցնելու համար։ Այս պահին բնակավայրը գտնվում է ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության ներքո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է հաղորդագրության մեջ։

Նախորդ հոդվածըԵԱ․ Գաբրիել Սարգսյանի, Սամվել Տեր-Սահակյանի եւ Շանթ Սարգսյանի երկրորդ հաղթանակները
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական զորքը շարունակում է մնալ Քարագլխի հենակետերում