‘ՌԴ կառավարման պետական համալսարանի՝ կաշառակերության մեջ կասկածվող ռեկտորին ազատել են աշխատանքից’

325

ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովն աշխատանքից հեռացրել է  Կառավարման պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Կոզբանենկոյին, որը ձերբակալվել էր կաշառակերության կասկածանքով, հաղորդում է  РИА Новости-ն:

Կոզբանենկոն ձերբակալվել էր մարտի 7-ին, յոթ միլիոն ռուբլի ստանալիս: Հետաքննության տվյալներով՝ այդ գումարը նա պահանջել էր ինչ-որ առևտրային կազմակերպությունից՝ հաալսարանի տարածքը մաքրելու համար պայմանագիր կնքելու դիմաց: Պայմանագրի գումարը կազմում է մոտավորապես 58 միլիոն ռուբլի:  Կաշառքը, «Московский комсомолец»-ի փոխանցմամբ, բերել էր ԿՊՀ պրոռեկտորի նախկին տեղակալ Սերգեյ Մինասյանը: Մարտի 9-ին դատարանը Կոզբանենկոյին և գործով անցնող ևս երկու հոգու, որոնց անունները չեն նշվում, կալանավորելու որոշում է կայացրել, հաղորդում է lenta.ru-ն

Նախորդ հոդվածը‘«Մոնպելյեյի» նախագահ. Մարադոնայի հետ բանակցությունները բարդակ են հիշեցնում’
Հաջորդ հոդվածը‘Չինական բանկերում բազմամիլիոն հաշվեհամարներ են հայտնաբերվել Կիմ Չեն Ինի անունով’