‘ՌԴ կառավարությունը վստահությունը կորցրած անձանց ռեեստրի օրինագիծ է պատրաստել’

1001

Ռուսաստանի կառավարությունը օրինագիծ է պատրաստել, որի համաձայն՝ ՌԴ-ում կստեղծվի գրանցամատյան այն պաշտոնյաների և ուժային կառույցների աշխատողների համար, ովքեր կոռուպցիոն իրավախախտումների և «վստահությունը կորցնելու պատճառով» հեռացվել են աշխատանքից:  Փաստաթղթի հեղինակները հատուկ այդ ռեեստրի ստեղծման անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ կոռուցիոներները հետագայում աշխատանքի տեղավորվելիս կարող են թաքցնել նախորդ աշխատանքից հեռացվելու պատճառը:

Օրինագծի համաձայն՝ նրա գործողությունը կտարածվի բոլոր մակարդակների պետպաշտոնյաների, քաղծառայողների, դատախազության, քննչական կոմիտեի, ՆԳՆ, Կենտրոնական բանկի, զինծառայողների և մաքսավորների վրա:

Նախագահ Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի տեղեկատվության համաձայն՝ 2014 թ. վեց ամիսների ընթացքում «վստահության կորստի» հիմքով աշխատանքից հեռացվել է 162 պաշտոնյա (օրինակ՝ Պուտինն այդ հիմքով 2014 թ. աշխատանքից ազատել է Բրյանսկի և Չելյաբինսկի նահանգապետներին), ինն ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործություններով դատապարտվել է 8 հազար մարդ, այդ թվում՝ 45 պատգամավոր և պատգամավորության թեկնածու, 1200 քաղծառայող, նույնքան էլ պետական կազմակերպությունների աշխատակիցներ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան չի կաորղ փակել սահմանը’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է Չե Գևարայի թոռը’