ՌԴ մշտական ներկայացուցչություն․ ԱԹՍ-ի միջադեպը ԱՄՆ-ի միտումնավոր սադրանքն էր

256

Ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպը, որը խոցվել էր Սև ծովի տարածքում, ԱՄՆ-ի միտումնավոր և վտանգավոր սադրանքն էր։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ամերիկյան լրագրողի հետ զրույցի ընթացքում։

«Անօդաչուն խախտել էր ժամանակավոր ավիառեժիմի սահմանները, ԱՄՆ-ը լավ տեղյակ էր այդ սահմանների մասին։ Դա երկու երկրների զորքերի միջև պատահական բախումների  (դեկոնֆլիկտինգի) վերաբերյալ պայմանավորվածությունների մաս է, որոնք հաստատվում են մեծ տերությունների միջև նման դեպքերում»,- ասել է դիվանագետը։

«Մենք կարծում ենք, որ դա միտումնավոր և շատ վտանգավոր սադրանք էր»,- նշել է Պոլյանսկին։

Նրա խոսքով՝ ռուսաստանյան կողմը լրիվ իրավունք ունի կանխելու նման սադրանքները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինայի փոխարեն Մարոկկոն է միացել ԱԱ-2030-ն ընդունելու հայտին
Հաջորդ հոդվածըՌԴ մշտական ներկայացուցչություն․ ԵՄ-ն փորձում է նոր հակառուսաստանյան դաշինք ստեղծել