ՌԴ մշտական ներկայացուցչություն․ ԵՄ-ն փորձում է նոր հակառուսաստանյան դաշինք ստեղծել

256

Եվրամիությունը մտադիր է հակառուսաստանյան ընդարձակ դաշինք ստեղծելու նոր փորձ կատարել՝ այն բանից հետո, երբ միջազգային ասպարեզում Ռուսաստանին մեկուսացնելու՝ Արևմուտքի ջանքերը ձախողվեցին։

ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունն այսպես է մեկնաբանել Եվրամիության պլանները՝ մարտի 20-21-ին հրավիրելու պաշտպանության և անվտանգության ոլորտներում  Շումանի առաջին միջազգային համաժողովը, որին, բացի Եվրամիության 27 երկրներից, հրավիրված են 45 երկրներ և միջազգային կազմակերպություններ։

«Սկզբում Եվրամիությունը համոզված էր, որ իրեն կհաջողվի մեկուսացնել Ռուսաստանին միջազգային ասպարեզում։ Բայց Բրյուսելին դա չհաջողվեց անել «բոլորը, ամեն ինչ և միանգամից» սկզբունքով , ու չէր էլ կարող հաջողվել։ Ու հիմա ԵՄ-ն, ըստ երևույթին, խելոքացել է ու խաղադրույք է անում հակառուսաստանյան տրամադրություններով  տարբեր դաշինքներ ստեղծելու վրա՝ իբր միավորող օրակարգի շուրջ։ Եթե Եվրոպական քաղաքական միության դեպքում կապող օղակներն ինչ-որ «դեմոկրատական արժեքներ» էին, ապա այս դեպքում ուշադրության կենտրոնում անվտանգության հարցերն են»,- ասվում է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մեկնաբանություններում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ մշտական ներկայացուցչություն․ ԱԹՍ-ի միջադեպը ԱՄՆ-ի միտումնավոր սադրանքն էր
Հաջորդ հոդվածըԿենսագրության սրբագրման նոր շրջափուլ. Ալիք Մեդիա