ՌԴ մշտական ներկայացուցչություն․ Մոսկվան մտադիր չէ միջուկային զենք կիրառել

269

Ռուսաստանը մտադիր չէ միջուկային զենք կիրառել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում, հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Maveric News կայքին տված հարցազրույցում։

«Առաջին հերթին՝ կուզենայի նշել, որ մենք միջուկային հայեցակարգ ունենք։ Եվ նրանում ասվում է, որ մենք առաջինը միջուկային զենք չենք կիրառի, այն կարող է կիրառվել միայն Ռուսաստանի գոյության նկատմամբ սպառնալիքի դեպքում»,- շեշտել է Պոլյանսկին։

«Ընդգծում եմ, մենք մտադիր չենք միջուկային զենք կիրառել Ուկրաինայի շուրջ ներկայիս իրավիճակում»,- շարունակել է դիվանագետը՝ նշելով, որ « ռազմական տեսակետից՝ դա անիմաստ է»։ «Բայց, կրկնում եմ, դա կախված է ՆԱՏՕ-ի ընդգրկվածության աստիճանից և նրանից, թե ինչ ծավալի վտանգ կարող է լինել Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է Պոլյանսկին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանական կողմը Արցախում կրակել է քաղաքացիների ուղղությամբ
Հաջորդ հոդվածըՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը՝ մարտի 1-ի դրությամբ