ՌԴ մշտական ներկայացուցչություն․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքականացրել է Մամուլի օրը

300

Կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) քաղաքականացրել է մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրը։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը, բացարձակապես մոռանալով անաչառության սկզբունքը, որն ուղղակիորեն արձանագրված է կանոնադրության փաստաթղթերում, հերթական անգամ Մամուլի ազատության համաշխարհային օրն օգտագործել է Արևմուտքի կողմից «կարծիք արտահայտելու ազատության գլխավոր խախտում կատարողներ» հռչակվածներին պիտակավորելու համար՝ Ռուսաստանին, Բելառուսին, Հնդկաստանին, Իրանին, Չինաստանին, Մյանմային»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է մշտական ներկայացուցչության կայքում։

Ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունում նշում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջին անգամ չէ, որ այդքան քաղաքականացված մոտեցում է դրսևորում։ «Նախորդ տարիներին նույնպես այդ կազմակերպության հովանու ներքո անցկացվող միջոցառումները մամուլի ազատության թեմատիկայով աչքի են ընկել անհիմն և քաղաքականացված հարձակումներով մեր երկրի և մի շարք այլ պետությունների դեմ։ Մեր բոլոր դիմումներն այսպիսի մոտեցման անթույլատրելիության վերաբերյալ անտեսվել են»,- նշել են դիվանագետները՝ ընդգծելով, որ այդ կապակցությամբ ռուսաստանյան մշտական ներկայացուցչությունում որոշում է կայացվել չմասնակցել այն միջոցառոմներին, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գծով կազմակերպվում են Նյու Յորքում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍիյյարտոն ՆԱՏՕ-ին կոչ է արել ուղիղ դիմակայության չգնալ ՌԴ-ի հետ
Հաջորդ հոդվածըԵղանակը Հայաստանում