‘ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը Ուկրաինայում ցեղասպանության նշաններ է տեսնում’

892

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը Ուկրաինայում կատարվողն անվանել է «քաղաքացիական պատերազմ, որը վերածվում է սեփական ժողովրդի հանդեպ ցեղասպանության»:

Ուկրաինայի իրավիճակի մասին գնահատականն Իվանովը տվել է Ռոստովի մարզ կատարած այցի և այնտեղ ժամանած Ուկրաինայի քաղաքացիներին օգնություն ցուցաբերող կամավորների հետ հանդիպման ժամանակ:

Իվանովը նաև կարծիք է հայտնել, որ Ռոստովի մարզում հումանիտար աղետի նշաններ են նկատվում: Իվանովը խոստացել է, որ դաշնային և տարածաշրջանային իշխանությունները, ինչպես նաև՝ Ռուսաստանի կառավարությունը, կօգնեն փախստականներին: «Դրանք միանգամայն անմեղ մարդիկ են, դա եղբայարական ժողովուրդ է, դրանք մերոնք են, և մենք ամեն ինչ կանենք, ինչ որ նրանք ցանկանան. թե՛ փախստականի կարգավիճակի, թե՛ ժամանակավոր կացության կարգավիճակի, թե՛ քաղաքացիության գործընթացները մեզ մոտ հիմա շատ հեշտացվել են»,- նշել է նախագահի աշխատակազմի ղեկավարը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ Էջմիածնում. Վիրավորվել է գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին’
Հաջորդ հոդվածը‘Ուրուգվայ-Անգլիա. Ուրուգվայցիները չեն հաղթել եվրոպացիներն սկսած 1970 թվականից ‘