‘ՌԴ նավատորմը Միջերկրական ծովում խոշորագույն զորավարժանքը կանցկացնի ‘

732

Ռուսաստանյան բոլոր նավատորմերի ռազմանավերը պատրաստվում են երկրի պատմության մեջ խոշորագույն միջնավատորմային ուսումնավարժանքն անցկացնել Միջերկրական ծովում: Ըստ BBC-ի, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանութան նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Պուտինի հետ տեսակոնֆերանսից հետո:

Պուտինը դրա ընթացքում տեղեկացրել է, որ մինչեւ 2020-ը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի համար շուրջ 131 միլիարդ դոլար է հատկացվելու:

«Նավատորմի թարմացումը Զինված ուժերի ամրապնդմանն ուղղված մեր աշխատանքների կարեւորագույն առաջնահերթություններից է», — ասել է Պուտինը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային, Բալթյան, Սեւծովյան եւ Խաղաղովկյանոսյան նավատորմերի մասնակցությամբ զորավարժությունները տեղի կունենան հունվարի վերջին Միջերկրական եւ Սեւ ծովերի ջրային տարածքներում:

 

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն իր տարերքի մեջ է. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘FIFPro-ի գլխավոր քարտուղար վրդովված է Պուտինի օրինագծից’