ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել «Մասյանյա» մուլտսերիալի հեղինակի նկատմամբ

183

«Մասյանյա» մուլտիպլիկացիոն ֆիլմաշարի հեղինակ Օլեգ Կուվաևի նկատմամբ հետախուզում է հայտարարվել քրեական գործով, նշվում է Ռուսաստանի ՆԳՆ-ի հետախուզվողների բազայում։

«Կուվաև Օլեգ Իգորևիչը հետախուզվում է ՔՕ-ի հոդվածով»,- նշվում է այդ բազայում։ Թե ինչ հոդվածով է հետախուզվում Կուվաևը՝ չի մանրամասնվում։

Հոկտեմբերին ՔԿ քննիչները Սանկտ Պետերբուրգում քրեական գործ են հարուցել Կուվաևի դեմ՝ պետության անվտանգության դեմ ուղղված գործողությունների հրապարակային կոչերի համար։

Առիթը մուլտիպլիկատորի այն տեսահոլովակն էր, որ նա տեղադրել էր YouTube-ում, և որտեղ Մասյանյան ռուսաստանցի զինվորներին կոչ է անում գերի հանձնվել այն կայքի օգնությամբ, որն ստեղծվել է Ուկրաինայի զինված ուժերի աջակցությամբ։

Նախորդ հոդվածըՄԱԿ․ Ապաստարանները չեն հերիքում Գազայի հատվածում տեղահանված անձանց համար
Հաջորդ հոդվածըՆեթանյահուն Գազայում խաղաղության համար երեք պայման է նշել