ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ռեժիսոր Վիտալի Մանսկու նկատմամբ

237

Հետախուզվում է ռեժիսոր Վիտալի Մանսկին, նրա քարտը հայտնվել է Ռուսաստանի ՆԳՆ-ի բազայում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մանսկին անցնում է կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի հասցեին զրպարտանք տարածելու վերաբերյալ քրեական գործով։

Քրեական գործի համար հիմք է հանդիսացել Մանսկու հարցազրույցը, որում նա պնդել է, որ Մոսկովյան միջազգային կինոփառատոնում «գողանում են բյուջեի առնվազն 85 %-ը»։ «Պատրաստ եմ դատարանում ապացուցել, որ ճիշտ եմ»,- ասել է Մանսկին։

Նիկիտա Միխալկովը Մոսկովյան միջազգային կինոփառատոնի նախագահն է։ Փառատոնը Մոսկվայում տեղի է ունեցել անցյալ շաբաթ։

«Ես այն տարիքում չեմ, որ ափսոսեմ ասածիս համար։ Բանն այն է, որ ես Ռուսաստանում չեմ ապրում և համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ այնտեղ կատարվում է։ Իսկ Նիկիտա Սերգեևիչը երևի թե կարիք ունի ապացուցելու, որ ինքը բյուջեից մաս չի պոկում, ու հիմա նման հնարավորություն է ստեղծվել նրա գործունեությանը իմ տված գնահատականի հետևանքով»,- հայտարարել է Մանսկին։

Մանսկին հայտնի է որպես Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի հակառակորդ, մինչդեռ Միխալկովը դրա մոլի պաշտպանն է և պետական հեռուստատեսության եթերում ռուսաստանցիներին խրախուսում է մասնակցել ռազմական գործողություններին հարևան երկրում։

Փոխանցում է BBC-ն։ 

Նախորդ հոդվածըՄԱԳԱՏԷ․ ԶԱԷԿ-ում խախտված են միջուկային անվտանգության բոլոր պարտադիր չափանիշները
Հաջորդ հոդվածըSinquefield Cup. Լեւոն Արոնյանը խաղաց ոչ ոքի