ՌԴ ՆԳՆ-ն 500-ից ավելի գործ է հարուցել պատվաստման կեղծ հավաստագրերի վերաբերյալ

2309

Ոստիկանության աշխատակիցները այս տարվա հուլիսից 503 քրեական գործ են հարուցել կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթղթեր տարածելու համար։

Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Նրա խոսքով՝ իրավապահները շարունակում են միջոցառումներ անցկացնել Covid-19-ի դեմ պատվաստման, QR- կոդերի, թեստերի արդյունքերի, ինչպես նաև պատվաստումից  ազատվելու վերաբերյալ կեղծ բժշկական տեղեկանքներ կամ մարդու օրգանիզմում հակամարմինների առկայության վերաբերյալ փաստաթղթեր տրամադրելու դեմ։

Նշվում է, որ հայտնաբերվել են 293 անձինք, որոնք կապ ունեն նման խարդախությունների։ Բացի այդ, ներքին գործերի մարմինների նախաձեռնությամբ արգելափակվել են 2 036 մասնագիտացված ինտերնետ-կայքեր։

Ավելի վաղ «Կասպերսկու լաբորատորիան» հաղորդել էր ռուսաց լեզվով հայտարարությունների մասին, որոնք առաջարկում են գնել կորոնավիրուսի դեմ պատվաստման թվային հավաստագիր՝ այնպիսի պատվաստանյութով, որն ընդունվում է Եվրոպայի տարածքում։ Խոսքը վերաբերում  է AstraZeneka, Pfizer/BioTech, Jonson & Jonson և Moderna պատվաստանյութերին, ծառայության արժեքն է՝ 300 դոլար։

Փոխանցում է -ն։

Նախորդ հոդվածըՔաբուլում հոսպիտալի մոտ տեղի ունեցած պայթյունից առնվազն 15 մարդ է զոհվել
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն