‘ՌԴ-ն ՄԱԿ-ի միջոցով Հայաստանին $5 մլն կհատկացնի’

949

Ռուսաստանի կառավարության որոշմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 2015-2019 թվականներին Հայաստանում «Գյուղական շրջանների զարգացման համալիր աջակցություն. Համայնքների ամրապնդման բարձրացում» նախագծի իրագործման համար: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Նախագիծը նախատեսում է Տավուշի մարզում միջոցառումների ընդհանուր համալիրի իրականացում, որոնք ուղղված են «հավասարակշռված զարգացման, գյուղատնտեսական գործունեությունից եկամուտների բարձրացման, աղքատության կրճատման և բնակչության կենսամակարդակը բարելավելու» ապահովմանը: Նախագծի շահառուների թիվը կլինի 62 հազար:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նախագիծը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ժամանա՛կն է ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ) ‘