‘ՌԴ-ն մտադիր է պետական սահմանների պահպանության շուրջ համաձայնագիր կնքել ԱՊՀ երկրների հետ’

797

Ռուսաստանի կառավարությունը նախապատրաստել  է ԱՊՀ սահմանների պահպանության համար սահմանապահ գերատեսչությունների փորձագետների համատեղ խմբեր ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծ: Ըստ «Թուրանի», այսօր համապատասխան փաստաթուղթ է զետեղվել իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Փաստաթուղթը նախատեսում է փորձագետների համատեղ խմբի ստեղծում` պայմանագրի կողմերի արտաքին սահմանների անվտանգության ապահովմանն աջակցելու և սահմաններում իրադրության մասին տեղեկատվություն ստանալու համար: Ենթադրվում է, որ համաձայնագիրը կստորագրեն Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ռուսաստանն ու Ուկրաինան: Փորձագետների ուղևորությունների ծախսերը կհոգան իրենց մասնագետներին խմբի կազմ ուղարկած կողմերը, նրանց տեղավորումն ապահովում է հարցում կատարած կողմը: Փաստաթուղթը ներկայացվել է Ռուսաստանի նախագահի հաստատմանը: 

Նախորդ հոդվածը‘Կանադան դադարեցրել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանապետի հրահանգով սկսած Անի Գևորգյանի գործով քննությունը կասեցվել է’