ՌԴ-ն պահանջել է վերականգնել ТАСС-ի և РИА Новости-ի հավատարմագրումը

228

Մոսկվան պահանջում է  Լեհաստանում ԵԱՀԿ արտաքին  գործերի նախարարների խորհրդում, որն անցկացվում է դեկտեմբերի 1-2-ին, շտապ կարգով վերականգնել ТАСС-ի և РИА Новости-ի թղթակիցների հավատարմագրումը։

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի համապատասխան մեկնաբանությունը սոցցանցերում հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Դա քաղաքական գրաքննության աղաղակող գործողություն է և ԵԱՀԿ պարտավորությունների խախտում։ Պահանջում ենք արագ վերականգնել ռուսաստանցի թղթակիցների հավատարմագրերը և ակնկալում ենք ԵԱՀԿ -ում ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրի վճռական արձագանքը»,- ասվում է հաղորդագության մեջ։

Նշվում է, որ ռուսաստանյան լրատվամիջոցների թղթակիցների հավատարմագրումը չեղարկելով՝ լեհ կազմակերպիչները «լիակատար արհամարհանք են դրսևորում խոսքի ազատության նկատմամբ»։

Այսօր Լոձ քաղաքում մեկնարկում է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ երկօրյա նստաշրջանը։ Լեհաստանի ԱԳՆ-ն արգելել է երկիր մուտք գործել ռուսաստանյան պատվիրակությանը՝ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԿեյրուշը հեռացավ Իրանի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից