ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել տասնյակ բրիտանացիների, այդ թվում՝ BBC-ի լրագրողների դեմ

375

Ռուսաստանի ԱԳՆ-ն իր պատժացուցակում ընդգրկել է 49 բրիտանացիների՝ «մի շարք խոշորագույն բրիտանական ԶԼՄ-ների» ղեկավարների ու թղթակիցների, ինչպես նաև պաշտպանական համալիրի հետ կապված մարդկանց։

Դա պատասխան է ռուսաստանցի լրագրողների ու քարոզիչների դեմ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների մի քանի ռաունդներին, ասվում է ԱԳ նախարարության հայտարարությունում։

Լրագրողների ցուցակում 29 անուն է, և նրանցից յոթն աշխատում են BBC-ում, սակայն այդտեղ չեն ընդգրկվել BBC-ի մոսկովյան գրասենյակի աշխատակիցները, որոնք շարունակում են Մոսկվայից լուրեր հաղորդել։ Պատժացուցակում են հայտնվել Guardian թերթի հինգ աշխատակիցներ, այդ թվում թերթի գլխավոր խմբագիր Քեթրին Սոֆի Վիները, թերթի թղթակից, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի գծով մասնագետ Շոն Ուոքերը, որը գրել է․ «Ես չէի էլ ձգտում մեկնել «Z երկիր» Ռուսաստան, բայց, այնուամենայնիվ, դա շատ տարօրինակ ու տխուր զգացողություն է՝ հայտնվել նրանց պատժացուցակում բրիտանացի գործընկերների հետ միասին։ Ես Ռուսաստանում եմ ապրել տասը տարուց ավելի, իսկ 2000 թվականից տարեկան առնվազն մեկ անգամ եղել եմ այնտեղ»։

Ի պատասխան ռուսաստանյան ԱԳՆ-ի պատժամիջոցների մասին հաղորդագրության՝ BBC-ի ներկայացուցիչը հայտարարել է․ «Մենք կշարունակենք իրադարձությունների անկախ և անաչառ լուսաբանումը»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՀԿ․ Կապիկի ծաղիկն անհանգստացնում է բժիշկներին, բայց Covid-19-ը շատ ավելի վտանգավոր է
Հաջորդ հոդվածըՇոտլանդացի երկրպագուները նվիրաբերություն են կատարել աուտիզմով հիվանդ երեխաների կենտրոնին