ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողություններն իր պայմաններով

532

Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում իր պայմաններով, սակայն ՌԴ կազմ ընդգրկված տարածքները չեն կարող Ուկրաինայի հետ բանակցությունների առարկա լինել, հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Երբ ես ասում էի բանակցությունների մասին, ապա, անշուշտ, դրանց առարկա չեն կարող լինել ՌԴ կազմ մտած չորս նոր սուբյեկտները, դա բացառվում է։ Դրանք արդեն մեր Ռուսաստանի մասն են։ Սակայն մենք պատրաստ ենք դադարեցնել ռազմական գործողությունները, բայց այն պայմաններով, որոնք կառաջադրի Ռուսաստանը»,- հինգշաբթի լրագրողներին ասել է Մատվիենկոն։

Նա հավելել է, որ «արձագանք չկա, որովհետև Ուկրաինան ազատ չէ որոշումներ ընդունելու»։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՍտավրոպոլում ՀԴԲ-ն կանխել է ահաբեկչական գործողություն
Հաջորդ հոդվածըԽոսրով Հարությունյանի զրպարտությունը, թե՞ մոլորությունը