ՌԴ-ում անօրինական ներգաղթյալներին կարգելեն մեքենա վարել

209

Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջարկում է անօրինական ներգաղթյալների համար վերահսկելի առկայության ռեժիմ մտցնել, որը նրանց համար մի քանի արգելքներ և սահմանափակումներ կպարունակի։

Օրինակ, նման անձինք չեն կարողանա վարորդական վկայական ստանալ, մեքենա վարել, փող փոխանցել՝ ըստ այդ գերատեսչության օրինագծի, որը հայտնվել է ТАСС-ի տրամադրության տակ։

«Վերահսկելի կեցությունը իրավական ռեժիմ է, որը կիրառվում է ՌԴ-ում գտնվող և ՌԴ-ում լինելու (կեցության) օրինական հիմքեր չունեցող կամ միգրացիոն հաշվառման ժամանակ ակնհայտ ոչ հավաստի տեղեկություններ կամ  փաստաթղթեր ներկայացրած օտարերկրյա քաղաքացու  նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում։

Նախորդ հոդվածըԱզատ արձակած իսրայելցի պատանդներին կզննեն Թել Ավիվի հիվանդանոցում
Հաջորդ հոդվածըՉավին կարող է հեռացվել, եթե «Բարսելոնան» չհաղթի «Պորտուին»