ՌԴ-ում բուդդիստների ղեկավարը մեկնաբանել է Հռոմի պապի հայտարարությունը

268

Ռուսաստանում Բուդդայական ավանդական սանգհայի ղեկավարը պատասխանել է բուրյաթների «դաժանության» մասին Հռոմի պապի հայտարարությանը՝ այն անվանելով անբարյացակամ։

Այդ մասին նա գրել է Telegram-ալիքում։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում չեչեններին և բուրյաթներին անվանել է «Ուկրաինայում ռուսաստանյան զորքերի ամենադաժան մասը»։

«Չտեսնված ու չլսված բան է՝ աշխարհի կաթոլիկների ղեկավարը մեր ժողովրդի մասին ստիպված է արտահայտվել անբարյացակամորեն։ Կարծում եմ՝ եվրոպացի լատինացիների համար հասկանալի չէ, որ կյանքը Սիբիրում և Հեռավոր Արևելքում մարդկանց ավելի դիմացկուն ու համբերատար է դարձնում տարբեր աղետների հանդեպ։ Ուստի մեր մարդիկ դաժան չեն, նրանք պարզապես ստիպված են կրկին արժանապատվորեն պաշտպանել իրենց Հյարենիքը ֆաշիզմից, ինչպես մեր պապերն ու նախապապերը»,- գրել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍաուլ Ալվարեսը սպառնացել է Մեսիին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՍունակը խոստանում է ՌԴ-ի ու ՉԺՀ-ի հանդեպ պրագմատիկ մոտեցում դրսևորել