‘ՌԴ-ում հայերը ավազակային հարձակում են կատարել Պետդումայի պատգամավորի օգնականի վրա’

970

Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության աշխատակիցները կանխել են հանցավոր հարձակման մեջ կասկածվող էթնիկ խմբի գործունեությունը:

Նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Մոսկվայի Հարավային շրջանում նրանք ավազակային հարձակում են գործել Պետդումայի պատգամավորի օգնականի վրա՝ խլելով նրա ավտոմեքենան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձերբակալվել է նախկինում դատապարտված 43-ամյա մի տղամարդ՝ Հյուսիսային Օսիայից, ինչպես նաեւ 39 եւ 43 տարեկան երկու կասկածյալներ՝ Հայաստանից:  Նրանց բնակարաններում հայտնաբերվել եւ առգրավվել են «Մակարով» տեսակի ատրճանակներ, չգրանցված հրացան եւ 40 փամփուշտ, ինչպես նաեւ պատգամավորի մեքենայի բանալիները եւ փաստաթղթերը: 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Նախորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Ռուսական կողմի հայտարարությունը առնվազն «բեսպառդոն է»’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահը զգուշացնում է տարածաշրջանում լայնածավալ պատերազմի մասին’