‘ՌԴ Պետդումայի պատգամավոր. Հնարավոր է՝ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին — ԳԱԼԱ’

1179

Հնարավոր է՝ Գյումրիի ողբերգական սպանությունների գործի քննության ընթացքում մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնեն հայկական կողմին, ասել է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, իշխող «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Բորիս Ռեզնիկը, փոխանցում է ԳԱԼԱ-ն:

Հարցին՝ եթե ռուսական կողմը այդքան շահագրգիռ է բացահայտելու սպանության  բոլոր հանգամանքները,  ինչո՞ւ է հրաժարվում Պերմյակովին հանձնել հայկական կողմին, Ռեզնիկը պատասխանել է, որ դեռեւս հայտնի չէ՝ հրաժարվու՞մ են, թե՞ ոչ:

Ռուսաստանցի խորհրդարանականների պատվիրակությունն այսօր ժամանել է Գյումրի եւ այցելել գերեզմանոց, որտեղ թաղված են հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների աճյունները:

Ռուսաստանցի խորհրդարանականներին ուղեկցում են ԱԺ մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

Նախորդ հոդվածը‘Amnesty-ն վրդովված է Դոնեցկում «գերիների նոր շքերթի» առիթով’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի դեսպանն Էրդողանի հրավերի մասին. Յուրաքանչյուր երկիր ազատ է այս կամ այն միջոցառմանը մասնակցելու իր ընտրության հարցում’