‘ՌԴ Պետդուման դիտորդներ կուղարկի Հայաստան’

722

Ռուսաստանի Պետական Դուման դիտորդներ կուղարկի՝ հետեւելու Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրությունների ընթացքին:

Ըստ РИА-Новости-ի, նախատեսվում է, որ Դումայի պատվիրակությունը կգլխավորի կոմունիստ պատգամավոր Կազբեզ Տայսաեւը: Պատվիրակության կազմում կլինեն նաեւ «Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավորներ Իրինա Ռոդնինան, Տատյանա Ալեքսեեւան, Վլադիմիր Աֆենսկին, Ռադիկ Իլյասովը, Օլեգ Լեբեդեւը, «Արդար Ռուսաստան»-ից՝ Հովհաննես Օհանյանը, ՌԼԴԿ-ից՝ Կոնստանտին Սուբոտինը: 

Նախորդ հոդվածը‘Ֆիլիպ Լըֆորը Բաքվում կքննարկի Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը’
Հաջորդ հոդվածը‘Զլաթան Իբրահիմովիչ. Մեսիի հետ համեմատվելն անիմաստ է’