ՌԴ պետդուման օրենք է պատրաստում «ռազմական գործողության վերաբերյալ կեղծ լուրերի մասին»

408

Ռուսաստանի պետական դուման քննարկում է ռուսաստանյան օրենսդրության մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որն արգելում է Ռուսաստանի զինված ուժերի և, մասնավորապես, այսպես կոչված՝ «հատուկ ռազմական գործողության» վերաբերյալ ակնհայտ կեղծ լուրերի տարածումը։

Օրինագծի համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների (լուրերի հավաստիությունը որոշում է դատարանն ինքը) տարածումը կպատժվի տուգանքով՝ 700 հազարից մինչև 1,5 մլն ռուբլու չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի։

Եթե կեղծ լուրերն ստեղծվել են կազմակերպված խմբերի, պաշտոնատար անձանց կողմից կամ ուղեկցվում են կեղծված ապացույցներով, մեղավորներին սպառնում է պատիժ արդեն հինգից տասը տարվա ազատազրկմամբ։

Իսկ եթե կեղծ տեղեկատվությունը ծանր հետևանքների է հանգեցրել, ապա հնարավոր ազատազրկման ժամկետը կկազմի 10-ից 15 տարի։

Ավելի վաղ Роскомнадзор-ը հայտարարել է, որ Ռուսաստանյան ԶԼՄ-ները պետք է լուսաբանեն ռազմական գործողությունները միայն ռուսաստանյան պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա։ Գերատեսչությունը պահանջել է ԶԼՄ-ներից հեռացնել այն նյութերը, որոնցում Ուկրաինայում տեղի ունեցողն անվանվում է «պատերազմ» կամ «հարձակում»։ Роскомнадзор-ը նաև արգելափակել է ռուսաստանյան մի քանի անկախ ԶԼՄ-ներ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրդյո՞ք Ուկրաինայի իշխանության ղեկին ֆաշիստներ են
Հաջորդ հոդվածը«Дождь» հեռուստաալիքը արգելափակումից հետո դադարեցրել է աշխատանքը