ՌԴ ՊՆ․ Բելառուսում ռուսաստանցի զինվորականները ինտենսիվ պատրաստություն են անցնում

293

ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Բելառուսում տեղակայված ռուսաստանցի զինվորականները ինտենսիվ պատրաստություն են անցնում հրաձգարաններում, այդ թվում՝ զրահամեքենաների օգտագործմամբ։

«Ռազմական պատրաստության և ստորաբաժանումների ռազմական կարգավորման պարապմունքներն ընթանում են ցերեկվա և գիշերային ժամերին։ Արևմտյան ռազմական շրջանի հրաձգարաններում զինծառայողները կատարելագործում են  հաստիքային զենքից կրակելու, ռազմական մեքենաներ վարելու, հոգեբանական արգելքները հաղթահարելու, մարտավարական բժշկության  և այլ հմտություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Բելառուսի ՊՆ-ն տեղեկացրել է, որ համատեղ զորախումբ ստեղծելու նապատակով  Ռուսաստանից կժամանեն 9 հազար զինծառայողներ և մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկա։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՀՀ ԶՈՒ-ն չի կրակել սահմանի արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Հաջորդ հոդվածըԿրիշտիանուն կարծես թե պատրաստվում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»