ՌԴ ՊՆ-ն հաղորդել է ՈՒԶՈՒ-ի լայնածավալ հարձակման ձախողման մասին

184

ՈՒԶՈՒ-ն չի կարողացել հաջողության հասնել հարավդոնեցկյան ուղղության վրա ռազմաճակատի հինգ հատվածներում լայնածավալ հարձակման ընթացքում։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ հակառակորդը գործի է դրել վեց մեքենայացված և երկու տանկային գումարտակ։ Կոնաշենկովը նշել է, որ «Արևելյան» զորախմբի գրագետ և հմուտ գործողությունների արդյունքում ՈՒԶՈՒ կորուստները կազմել են՝ անձնակազմի ավելի քան 250 մարդ, 16 տանկ, հետևակի երեք ռազմական մեքենա, ինչպես նաև 21 զրահապատ մարտական մեքենա։

Նա նաև հատուկ նշել է, որ Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը անձամբ ներկա է եղել այդ ուղղության առաջնագծի տեղամասերից մեկում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ ոստիկանությունը մասնավոր օդանավի աղետի վայրում ողջ մնացած մարդ չի գտել
Հաջորդ հոդվածըՆախկին իրավաբան․ Գաղտնի փաստաթղթերի գործով Թրամփին մեղադրանք չի ներկայացվի