ՌԴ ՊՆ-ն նախազգուշացնում է ԶԱԷԿ-ում սադրանք նախապատրաստելու մասին

250

Կիևը ծրագրել է ուրբաթ օրը՝ օգոստոսի 19-ին, աղմկահարույց սադրանք կազմակերպել Զապորոժյան ԱԷԿ-ում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի այցի ժամանակ, լրագրողներին հինգշաբթի տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

Ըստ Կոնաշենկովի՝ սադրանքի հետևանքով Ռուսաստանի Դաշնությունը կմեղադրվի տվյալ էլեկտրակայանում տեխնոգեն աղետ ստեղծելու համար։

Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ Ուկրաինայի ԶՈՒ հրետանային բրիգադը օգոստոսի 19-ին ծրագրել է հարվածներ հասցնել ԶԱԷԿ-ի տարածքին այն կրակակետերից, որոնք գտնվում են Նիկոպոլ քաղաքում։

Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչը հաղորդել է, որ ՈՒԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի 704-րդ գնդի ստորաբաժանումները պատրաստվում են օգոստոսի 19-ին կենտրոնանալ Զապորոժիեի շրջանում  և պատրաստ լինել Զապորոժյան ԱԷԿ-ում վթարի փաստն արձանագրելու, ինչպես նաև, իբր, աղետի հետևանքները վերացնելու։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը անդադար լուրեր է տարածում, թե ռուսաստանյան զորքերն օկուպացրել են այդ ատոմակայանը և կրակում են ՈՒԶՈՒ-ի ուղղությամբ հեռահար հրետանային համակարգերից՝ քողարկվելով ԱԷԿ-ի ետևում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայաստանը հերթական ոսկե մեդալն է նվաճել ծանրամարտի պատանեկան ԵԱ-ում
Հաջորդ հոդվածըՀայ մրցավարները կսպասարկեն կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղեր