ՌԴ ՊՆ-ն պարզաբանել է Կիևի հրթիռակոծությունը

481

Ուկրաինայի մայրաքաղաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գտնվելու ժամանակ հրթիռային հարվածներ հասցնելու հաջորդ օրը  ռուսաստանյան կողմը բացատրել է իր գործողությունները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարի ճեպազրույցի համաձայն՝ հարվածի թիրախն են եղել «Արտեմ» պաշտպանական ձեռնարկության արտադրական մասնաշենքերը։

Մինչդեռ Կիևի իշխանություններն ասում են, որ հրթիռներն ընկել են բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է՝ նրա մարմինը փրկարարները գտել են փլատակներից, ևս տասը հոգի վնասվել են։

Այն մասին, որ ռուսաստանյան հարվածի թիրախը գուցեև եղել է «Արտեմ» ձեռնարկությունը, հինգշաբթի տեղեկացրել է բրիտանական Guardian  թերթի թղթակից Լորենցո Թոնդոն։ Նա գրել է, որ ռուսաստանյան հրթիռները ընկել են բնակելի շենքի վրա, սակայն հայտնի չէ՝ արդյո՞ք դրանք ընկել են ձեռնարկության շենքի վրա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶինվորականները գերի են վերցրել երկու բրիտանացու
Հաջորդ հոդվածըՎոլոդին․ Ամերիկյան զենքի դիմաց վճարելու են սերունդները