ՌԴ սենատոր․ Ուկրաինան կռվում է հանուն ԱՄՆ-ի անկախության

333

Ուկրաինան այսօր կռվում է հանուն ԱՄՆ-ի անկախության, որը ձգտում է թուլացնել Ռուսաստանը և առաջատար դիրքեր գրավել աշխարհում, հայտարարել է Ղրիմի տարածաշրջանից սենատոր, Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը։

Ըստ սենատորի՝ այսօր Կիևի իշխանությունները, ի դեմս Վլադիմիր Զելենսկու, ուկրաինացի ժողովրդին  ակնհայտ մահվան են մղում՝ հանուն ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի։

«Այժմ Ուկրաինան վերածվել է ամերիկյան գաղութի։ Իսկապես անկախ և հզոր Ուկրաինա կլիներ, եթե նա բարեկամանար Ռուսաստանի հետ»,- ընդգծել է սենատորը։

Ցեկովը շեշտել է, որ եթե Ուկրաինան ընտրի ամերիկյան գաղութ լինելու ուղին, ապա որպես պետություն՝ նրա ճակատագիրը դատապարտված է։ «Այնպիսի նախագիծ, ինչպիսին ներկայիս Ուկրաինան է, կդադարի գոյություն ունենալ»,- ասել է նա։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՂազախստան են ժամանել 200 հազարից ավելի ռուսաստանցիներ
Հաջորդ հոդվածըԲրիտանացիներն արձագանքել են Մասքի առաջարկած պլանին