‘ՌԴ փոխարտգործնախարար. Մենք ԱՊՀ երկրներին ետ չենք պահում եվրաինտեգրումից` կոչ անելով միայն կշռադատել թեր և դեմ կողմերը’

931

Ռուսաստանը մտադիր չէ ԱՊՀ որևէ երկրի ետ պահել ԵՄ հետ համաձայնագրեր կնքելուց: Մենք ընդամենը կոչ ենք անում կշռադատել նման քայլի բոլոր թեր և դեմ կողմերը, ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել այդ համաձայնագրերի համապատասխանությանը այլ կազմակերպությունների շրջանակներում ավելի վաղ ստանձնած պարտավորություններին: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:

«Ռուսաստանը ոչ ոքի բռնությամբ չի տանում Մաքսային միություն, որն առանց այդ էլ արդեն հզոր կորիզ ունի: Մենք կշարունակենք ավանդ ներդնել Մաքսային միության զարգացման և Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում», — ընդգծել է դիվանագետը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ առաջիկա բարեփոխումը «Հելսինկի գումարած 40» գործընթացի շրջանակում` ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ այն կարող է բարձրացնել կազմակերպության հեղինակությունը, սակայն տեղյակ լինելով մասնակից պետությունների միջև առկա տարաձայնությունների մասին՝ Ռուսաստանն այդ գործընթացից մեծ ակնկալիքներ չունի: «Մենք այդ նախաձեռնությունը պաշտպանել ենք, քանզի կարծում ենք, որ ԵԱՀԿ իրոք կարիք ունի բարեփոխման և խնդիրների ու աշխատանքի եղանակների վերաիմաստավորման», — հայտարարել է Մեշկովը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժի սև և սպիտակ ստեղները’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Զարուհի Փոստանջյանը և զգոն ոստիկանը’