ՌԴ ՔԿ-ն հեռակա մեղադրանք է ներկայացրել «Վրացական ազգային լեգեոնի» ղեկավարին

364

«Վրացական ազգային լեգեոնի» ղեկավար Ուշանգի Մամուլաշվիլիի դեմ հեռակա քրեական գործ է հարուցվել Դոնբասում վարձկանների հավաքագրելու մեղադրանքով, հաղորդել է ՌԴ ՔԿ-ն իր Telegram ալիքում։

Նշվում է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստռիկինը Մելիտոպոլում ընդունել է կիևյան հանցագործությունների վերաբերյալ զեկույցը։

«ՈՒԶՈՒ-ի կողմում ռազմական գործողություններին վարձկանների մասնակցության գործի հետաքննության շրջանակներում հեռակա պատասխանատվության է կանչվել Վրաստանի քաղաքացի Ուշանգի Մամուլաշվիլիին՝ հայտնի որպես Մամուկա Մամուլաշվիլի։ 2014 թ․ նա ստեղծել է «Վրացական ազգային լեգեոնը» և հավաքագրել Վրաստանի քաղաքացիների՝ Դոնբասում իշխանությունների դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Լեգեոնից պատասխանատվության է կանչվել ավելի քան 70 վարձկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը Աֆրիկայի պայքարն ընդդեմ ապարտեիդի համեմատել է նացիզմի դեմ պայքարի հետ
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը