‘«Ռեալը» ամրապնդեց դիրքերը առաջին տեղում (տեսանյութ)’

804

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Սևիլյային» և ամրապնդվեց առաջին հորիզոնականում:

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի ունեցած խաղում Կարլո Անչելոտիի սաները հաղթեցին 2:1 հաշվով: 12-րդ րոպեին Մարսելոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Խամես Ռոդրիգեսը, 37-րդ րոպեին «Սևիլյայի» դարպասը երկրորդ գնդակը խփեց Խամեսին փոխարինած Խեսե Ռոդրիգեսը: Երկրորդ խաղակեսի վերջանամասում «Սևիլյային» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 80-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Յագո Ասպասը: 

Նշենք, որ հանդիպման ընթացքում վնասվածքներ ստացան «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, կիսապաշտպան Խամես Ռոդրիգես և «Սևիլյայի» դարպասապահ Բետուն, ում փոխարինեց երիտասարդ Սերխիո Ռիկոն: 

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 54 միավոր և արդեն 4 միավորով է գերազանցում երկրորդ հորիզոնականում ընթացող «Բարսելոնային», իսկ «Սևիլյան» մնաց 42 միավորով չորրորդ հորիզոնականում:

ՌԵԱԼ Մ. – ՍԵՎԻԼՅԱ

2-1 (2-0)

MC

 

1-0՝ Խամես Ռոդրիգես 12՛, 2-0՝ Խեսե 36՛, 2-1՝ Իագո Ասպաս 80՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս (18.Նաչո, 9), 12.Մարսելո, 17.Ալվարո Արբելոա, 6.Սամի Խեդիրա, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (20.Խեսե, 27), 11.Գարեթ Բեյլ, 23.Իսկո (24.Ասյեր Իլյարամենդի, 90), 9.Քարիմ Բենզեմա

ՍԵՎԻԼՅԱ. 13.Բետու (29.Սերխիո Ռիկո, 35), 3.Ֆերնանդո Նավառո, 5.Դիոգու Ֆիգեյրաշ, 6.Դանիել Կարիսու, 15.Տիմոտե Կոլոձեյչակ, 4.Գժեգոժ Կրիխովյակ, 12.Վիսենտե Իբոռա, 20.Վիտոլո, 25.Ստեֆան Մբիա, 9.Կառլոս Բակա (14.Իագո Ասպաս, 67), 18.Խերարդ Դելոֆեու (22.Ալեիքս Վիդալ, 54)

 

Զգուշացում՝ Ռաֆայել Վարան 45՛ (Ռ), Մարսելո 60՛ (Ռ), Իսկո 86՛ (Ռ), Դիոգու Ֆիգեյրաշ 41՛ (Ս), Ֆերնանդո Նավառո 42՛ (Ս), Ստեֆան Մբիա 45՛ (Ս), Դանիել Կարիսու 66՛ (Ս), Վիտոլո 71՛ (Ս), Ալեիքս Վիդալ 76՛ (Ս)

 

60

ԳՆԴԱԿԻ %

40

14 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

15 (3)

9

ՏՈՒԳԱՆՔ

21

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘«Բորուսիան» պարտվեց «Աուգսբուրգին» (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Պոգբային կամ Իսկոյին’