‘«Ռեալը» բաց է թողնում Դիեգո Լոպեսին’

1058

Ամենայն հավանականությամբ, Դիեգո Լոպեսի օրերը սերուցքայինների կազմում մոտենում են ավարտին:

 

Ինչպես հաղորդում է հեղինակավոր  Marca –ն, մադրիդյան ակումբի ղեկավարությունը դարպասապահին հայտնել է այն մասին, որ ԱՄՆ-ի մրցաշարից հետո նա պետք է իր համար նոր աշխատանք որոնի:

Սպասվում է, որ «Ռեալը» կվճարի ֆուտբոլիստին պայմանագրով նախատեսված գումարը, որից հետո նա կունենա ազատ գործակալի կարգավիճակ:

Մադրիդցիները մտադիր են Լոպեսի հետ կապված այս իրադրությունը հարթելուց հետո, հասարակայնությանը ներկայացնել Կեյլոր Նավասին, որ տրանսֆերի հարցն արդեն համարվում է լուծված:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի դեսպանատունը պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը ‘
Հաջորդ հոդվածը‘100 տարի անց այն պահից, երբ ծնվեց Լուի դե Ֆյունեսը ‘