‘«Ռեալը» Գարեթ Բեյլի համար պետք է վճարի ավելի շատ, քան «Բարսելոնան»՝ Նեյմարի’

874

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը հայտարարել է, որ իր հաճախորդը պատրաստ է քննարկել Մադրիդի «Ռեալի» առաջարկը, եթե «արքայական» ակումբը ժլատություն չանի:

Եթե «Ռեալը» ցանկանում է գնել Բեյլին, ապա նրա համար պետք է շատ ավելի վճարի, քան «Բարսելոնան» վճարեց Նեյմարի համար: Բեյլը բրազիլացուն գերազանցում է եւ դա ապացուցել է Եվրոպայի ուժեղագույն ազգային առաջնություններից մեկում: Գտնում եմ, որ «Ռեալը» շահագրգռված է նրա ծառայություներով ոչ նրա համար, որ չկարողացավ ձեռք բերել Նեյմարին: Բոլոր դեպքերում «Ռեալի» կողմից հետաքրքրվածությունը մեծ պատիվ է մեր համար, եւ մենք պատրաստ ենք այն քննարկել»,- Բարնետի խոսքն է մեջբերում Marca-ն:

Նշենք, որ Բեյլի համար «Տոտենհեմը» պահանջում է նվազագույնը 80 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի երիտասարդները մայիսի 31-ին բողոքի ցույց կանեն ընդդեմ հանցավոր ռեժիմին սատարող ԵԽԽՎ-ի’