‘«Ռեալը» դժվարին հաղթանակ տոնեց (տեսանյութ)’

1087

Իսպանական Պրիմերայի 20-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Կորդոբայի» նկատմամբ:

Հանդիպման մեկնարկը անհաջող ստացվեց Արքայական ակումբի համար, քանի որ երկրորդ րոպեին հյուրերի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց «Կորդոբայի» ալժիրցի հարձակվող Նաբիլ Ղիլասը: Առաջին խաղակեսսում «Ռեալը» չէր կարողանում վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ, սակայն 27-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման խփեց Կարլո Անչելոտիի թիմի պատասխան գոլը:

Ընդմիջումից հետո պատկերը չփոխվեց: Մադրիդցիների մոտ ոչինչ չէր ստացվում առջեւի գծում, իսկ դաշտի տերերը երբեմն գրոհում էին շատ վտանգավոր: 82-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն, ով  անցացնում էր ակումբային կարիերայի 600-րդ խաղը: Թվում էր, թե Չեմպիոնների լիգայի գավաթակիրը և միավորներ կկորցնի, բայց վերջնամասում հյուրերը կամային հաղթանակ կորզեցին: 89-րդ րոպեին «Կորդոբայի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, իսկ գնդակին մոտեցած ուելսցի Գարեթ Բեյլը խփեց «Ռեալի» հաղթական գոլը:

ԿՈՐԴՈԲԱՌԵԱԼ Մ.

1-2 (1-1)

MC

 

1-0՝ Նաբիլ Գիլաս 3՛ (11մ), 1-1՝ Քարիմ Բենզեմա 27՛, 1-2՝ Գարեթ Բեյլ 89՛ (11մ)

 

ԿՈՐԴՈԲԱ. 1.Խուան Կառլոս, 2.Ալեքսանդր Պանտիչ, 3.Խոսե Կրեսպո, 11.Էդիմար, 15.Դեյվիդ, 17.Ադրիան Գունինո, 7.Ֆաուստո Ռոսի, 10.Ֆեդերիկո Կարտաբիա, 14.Նաբիլ Գիլաս, 24.Բեբե, 28.Ֆլորին Անդոնե (35.Ֆեդե Վիկո, 80)

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո (5.Ֆաբիու Կոենտրան, 72), 15.Դանիել Կարվախալ, 6.Սամի Խեդիրա (24.Ասյեր Իլյարամենդի, 64), 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (20.Խեսե, 80), 11.Գարեթ Բեյլ, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա

 

Հեռացում՝ Կրիշտիանու Ռոնալդու 82՛ (Ռ), Ֆեդերիկո Կարտաբիա 87՛ (Կ)
Զգուշացում՝ Ֆաուստո Ռոսի 58՛ (Կ), Ֆեդերիկո Կարտաբիա 60՛ (Կ), Սերխիո Ռամոս 2՛ (Ռ), Սամի Խեդիրա 63՛ (Ռ), Դանիել Կարվախալ 74՛ (Ռ)
Մրցավար՝ Ալեխանդրո Էրնանդես (Իսպանիա)

 

35

ԳՆԴԱԿԻ %

65

16 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

13 (4)

15

ՏՈՒԳԱՆՔ

13

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

9

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘«Բավական է բողոքես, արի խաղանք». Պույոլի ու Պիկեի տարբերությունը (շարժանկար) ‘
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի գավաթ. «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը» դուրս մնաց պայքարից. Մոուրինյոյի թիմը բաց թողեց 2 գոլի առավելությունը (տեսանյութ)’