«Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

266

Սաուդյան Արաբիայում անցկացվող ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի մրցաշարի կիսաեզրափակիչում չեմպիոն «Ռեալը» մրցեց «Վալենսիայի» հետ եւ առավելության հասավ հետխաղային 11-մետրանոցներով՝ դուրս գալով եզրափակիչ։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1։ Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլի 11-մետրանոցից «Վալենսիան» պատասխանեց բրազիլացի կիսապաշտպան Սամուել Լինուի գոլով։

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Ռեալի» ֆուտբոլիստները՝ 4:3:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը հունվարի 12-ին կվիճարկեն գավաթակիր «Բետիսն» ու փոխչեմպիոն «Բարսելոնան»։

Իսպանիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Ռեալ» — «Վալենսիա»՝ 1:1, 11մ` 4:3  (հիմնական ժամանակ՝ 1:1), (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 39, 11մ — Սամուել Լինու, 46

Նախորդ հոդվածըԶախարովա․ «Ռուսաստանին ջախջախելու» վերաբերյալ Լատվիայի ԱԳՆ զեկույցը ապուշություն է
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» ցանկանում են ձեռք բերել Հարի Քեյնին